Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոուրինիոյի հրաժեշտի զեղումը

Մոուրինիոյի հրաժեշտի զեղումը
21.12.2018 | 03:01

Ժոզե Մոուրինիոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի համար արդեն նախկին գլխավոր մարզիչ է: Հակառակ պորտուգալացու հավաստիացումներին՝ ակումբում չկարողացան անվերջ կերակրվել թիմի խաղամակարդակի գալիք բարձրացման մասին նրա խոստումներով այն դեպքում, երբ այդ խաղամակարդակը կայուն անկում էր ապրում՝ մարզչին աշխատանքից մեկուսացնելը դարձնելով անխուսափելի: Թիմից բաժանվելուց առաջ Մոուրինիոն չի մոռացել սիրո խոստովանություն անել. «Առաջին իսկ օրից մեծ հպարտություն եմ ապրել «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերանշանը կրելու համար: Կարծում եմ` երկրպագուները հասկանում էին դա: Ինչպես նախորդ ակումբներում, ՄՅ-ում նույնպես աշխատել եմ հիանալի անձնավորությունների հետ: Նրանցից ոմանք կմնան իմ ընկերները մինչև կյանքիս վերջը: Ամեն անգամ, երբ ավարտվում է կարիերայիս հերթական գլուխը, ես մեծ հարգանք եմ ցուցաբերում ու ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս նախկին գործընկերներիս մասին: Կարծում եմ` ԶԼՄ-ները կհասկանան ինձ ու թույլ կտան ապրել հանգիստ կյանքով այնքան, մինչև ես նոր աշխատանք ունենամ»:


Պաշտոնանկությունից հետո Մոուրինիոն առաջին անգամ շփվել է լրագրողների հետ. «Ես կարո՞ղ եմ պարզապես զբոսնել, թե՞ ոչ: Ես չեմ ցանկանում որևէ բան խոսել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին: Դուք ինձ լավ եք ճանաչում: Ավելին չեմ ասի: Եթե ցանկանում եք զբոսնել ինձ հետ, եկեք քայլենք մինչև Բատերսի (թաղամաս՝ Լոնդոնում): Այդ դեպքում որևէ խնդիր չեմ տեսնում»:


Մինչև մրցաշրջանի ավարտը Մոուրինիոյին փոխարինելու է ՈՒլե-Գունար Սուլշերը:
Ինչ վերաբերում է պորտուգալացու հետագա ճակատագրին, բնականաբար, նա անգործ չի մնա, քանզի նման մակարդակի մարզիչները փնտրված են: Ավելին՝ զրույցներ կան, որ նրան արդեն իսկ սպասում են Մադրիդի «Ռեալում», որին մարզելու պատիվը Մոուրինիոն արդեն իսկ ունեցել է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ